«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Քաղաքականությունը իջեցվում է առօրյա, գրեթե կենցաղային բանավեճի մակարդակի

Քաղաքականությունը իջեցվում է առօրյա, գրեթե կենցաղային բանավեճի մակարդակի
17.04.2026 | 16:46

Հետաքրքրական է՝ ե՞րբ է հայկական ընդդիմությունն ի վերջո դուրս գալու ՔՊ ձևավորած նարատիվների սահմաններից։

Քննադատությունը, անկասկած, անհրաժեշտ է։ Սակայն, մնալով նախապես տրված օրակարգի շրջանակներում, այն անխուսափելիորեն վերարտադրում է հենց այդ օրակարգի հեղինակներին։ Առանց սեփական՝ ինքնուրույն նախագծի, նման քննադատությունը վերածվում է իշխանությունների քաղաքական վերարտադրության ձևի։ Այն չի քանդում գերիշխող դիսկուրսը, այլ ընդամենը ապահովում է դրա շարունակական շրջանառությունը։

Այս իմաստով ընդդիմությունը գնալով ավելի է նմանվում հետխորհրդային տարածքի փորձագիտական համայնքի զգալի հատվածին՝ իրադարձությունների և հայտարարությունների անվերջ մեկնաբանմամբ, առանց դրանց ամբողջացման մեկ միասնական աշխարհայացքային պատկերի մեջ։

Խնդիրը, այսպիսով, փաստերի կամ փաստարկների պակասը չէ, այլ՝ վերլուծության մետամակարդակ դուրս գալու անկարողությունը։ Այս դեպքում՝ քաղաքականության մետամակարդակ, որտեղ ձևավորվում են ոչ թե արձագանքներ, այլ իմաստներ և ուղղություններ։

Սրա հետևանքը քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիան է։ Քաղաքականությունը իջեցվում է առօրյա, գրեթե կենցաղային բանավեճի մակարդակի՝ կորցնելով իր ռազմավարական չափումը և ապագայի նախագծման կարողությունը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3017

Մեկնաբանություններ